Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Ահռելի ծանրության բեռ և պատասխանատվություն է դրված Գարեգին Երկրորդի ուսերին

Ահռելի ծանրության բեռ և պատասխանատվություն է դրված Գարեգին Երկրորդի ուսերին
07.01.2026 | 13:01

Իզուր չի ասված, որ մարդն, իր միջուկով, ճանաչվում է փորձության պահին: Ինքս ինձ ամենևին այն հայրենակիցների շարքին չեմ դասում, որ կարող են համարվել ճշմարիտ քրիստոնյա: Ավելին, նախորդած տասնամյակներում հազիվ թե կարելի լիներ ասել, որ Գարեգին Երկրորդին լիարժեք հոգևոր առաջնորդ էի համարում, չնայած, անուրանալի է նրա ներդրումը թե՛ եկեղեցաշինության, գործող եկեղեցիների ավելացման, թե՛ հոգևորականների նոր սերունդների պատրաստության և ծառայության կոչելու հարցերում:

Բայց 2020-21-ից սկսյալ, Վեհափառի կերպարի հետ կապված իմ ընկալումները սկսեցին փոխվել ու բյուրեղանալ: Գարեգին Երկրորդը դարձավ այն եզակի ու նկատելի գործիչներից մեկը, որ հողատու-հերձվածողի հրաժարականի պահանջից նահանջ քայլ չկատարեց: Կաթողիկոսը շատ ավելի ամուր և ուժեղ գտնվեց, քան ՀՀ ԶՈՒ գրեթե հիսուն այսպես կոչված՝ «գեներալները», որոնք վախեցան չմարդամեկից ու լզեցին նրա կոշիկները ու դեռ լզում են:

Վեհափառն ավելի ուժեղ ու ամուր դրսևորվեց, քան այսպես կոչված գիտնականները, մտավորականները, հանրային դեմքերից շատերը, որոնք գերադասեցին ու գերադասում են հարմարավետ լռել, հակահայ իշխանավորներից ընծաներ ստանալ...

Բայց շրջադարձայինը անցած 2025 թվականն էր: Ես հայրենի քաղաքական, հասարակական դաշտում գրեթե չեմ կարող նշել գործիչների (թերևս, 1-2-ից բացի), որ չնայած բոլոր ճնշումներին, չնայած համակողմանի վայրահաչությանն ու իշխանական հարթությամբ կազմակերպված ատելության ու զազրախոսության տարածմանը, չնայած այլևայլ սպառնալիքներին ու վատություններին, չնայած մերձավոր, հարազատ մարդկանց կալանավորումներին ու խոշտանգումներին, անսասան մնան իրենց դիրքում և շարունակեն դիմակայել: Ձեռքներդ դրեք սրտներիդ ու խոստովանեք, ձեզանից քանի՞սը տեղի չէր տա, եթե այդ բոլոր ճնշումներն իր դեմ լինեին, քանի՞սը տեղի չէր տա, եթե եղբորը, եղբորորդուն, մերձավոր համախոհներից 4-ին հանիրավի կալանավորեին ու պատանդ վերցնեին...

Իսկ Կաթողիկոսը դիմակայեց ու դիմակայում է այդ ճնշումներին:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2025-ին դրսևորվեց որպես ամենաիսկական հոգևոր առաջնորդ: Ու միանգամայն համամիտ եմ Տիգրան Քոչարյանի տված բնորոշմանը՝ «Տարվա մարդ»:

Մի առիթով նկատել եմ, էլի թույլ տամ ինձ կրկնել. հարձվածողն ու նրա եթիմակիցները մեր Կաթողիկոսին հաճախ ավազանի անունով են դիմում՝ Կտրիճ, հասկանալի է՝ վիրավորելու մտադրությամբ: Բայց դա էլ է բնութագրական պահ. Գարեգին Երկրորդը հիրավի կտրիճ է՝ իր ավազանի անվանը համապատասխան, իսկ նրան վիրավորել ցանկացողները ինչպես ճղճիմ եղել են, այդպիսին էլ կմնան, անկախ այն բանից, թե ինչ անուններ են ստացել իրենց ծննդականներում:

Ահռելի ծանրության բեռ և պատասխանատվություն է դրված Գարեգին Երկրորդի ուսերին: Եվ հիմա, այս փորձության օրերին ու ամիսներին մենք առավել քան երբևէ պետք է կանգնած լինենք մեր Եկեղեցու Վեհափառ Հայրապետի կողքին, մեր Եկեղեցու կողքին, այն պարզ գիտակցությամբ, որ եթե հիմա չպաշտպանենք մեր այս արժեքները, ապա վաղը պաշտպանելու այլևս ոչինչ չենք ունենալու: Եթե հիմա չպաշտպանենք մեր արժեքները, ապա վաղը չենք լինի:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ